loading

Բեռնվում է ...

Նվիրատվություն

Դրակոն Բոութի Հայկական Ազգային ֆեդերացիան զբաղվում է Հայաստանում հաշմանդամային սպորտի զարգացմամբ, որի մեջ մտնում են ֆիզիկական և ուղեղային խնդիրներ ունեցող երեխաներն ու մեծահասակները: Մեր մոտ զբաղվում են Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաները, “Ձորակ” հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի երեխաները, “Ջերմիկ անկյուն” առաջին երկարաժամկետ խմբային տան երեխաները, “Փրկություն” մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների ցերեկային խնամքի կենտրոնի երեխաները և Մարի Իզմիրլյանի անվան մանկատան (0-18տ. Հատուկ կարիքով մտավոր և ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաները:Բացի նշված հաստատություններից ֆեդերացիան համագործակցում է մանկատների և հատուկ կարիքավոր անձանց համար նախատեսված կենտրոնների հետ:
Այս 3 տարիների մարզումները ցույց են տվել, որ երեխաների մոտ նկատվել է ֆիզիկական և հոգեկան մեծ բարելավումներ: Մենք ունենք 200-ից ավել մարզիկներ ու մարզուհիներ: Այս փաստը շատ մեծ ձեռքբերում է մեզ համար, և մենք սիրով պատրաստ ենք ընդունել անհատներին հատուկ կարիքավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց և երեխաներին:

Հարգելի բարեգործներ, եթե սխալմամբ փոխանցել եք նախատեսվածից ավել գումար, մի անհանգստացեք կապնվեք մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով (+374) 44 81 12 19 և մենք հետ կփոխանցենք Ձեր գումարը: